|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Աշնանային երգ» խորագրով համերգը:
Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի գիտաշխատող Տաթեւիկ Գրիգորյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են նոր ծրագիր` «Երաժշտական հինգշաբթի` Արամ Խաչատրյանի տանը», որի բացումն էլ կլինի այսօր:
«Յուրաքանչյուր ամիս կընտրենք հինգշաբթիներից մեկը եւ համերգներով կներկայացնենք մեր, ինչպես նաեւ արտերկրի լավագույն երաժիշտներին: Երաժշտական կատարումները կընդմիջվեն ֆիլմերի ցուցադրումներով կամ հետաքրքիր անակնկալներով»,- ասաց Գրիգորյանը:
Նրա տեղեկացմամբ` այսօր համերգին հայ կոմպոզիտորների վոկալ եւ դաշնամուրային ստեղծագործություններով հանդես կգան դաշնակահար Արմինե Գրիգորյանը եւ երգչուհի Աննա Մայիլյանը:
Համերգի շրջանակում կցուցադրվի Արամ Խաչատրյանի մասին պատմող ֆիլմ, նաեւ ունկնդիրների համար կկազմակերպվի շրջայց թանգարանի ցուցասրահներում: