|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 26-ին Բոստոնի Վաթըրթաունի արվարձանում գտնվող «Բաբգէն Սյունի» ակումբում տեղի է ունեցել ՀՕՄ-ի Միջվարչական ժողով՝ Կանադայի, ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների Շրջանային վարչությունների մասնակցությամբ։
Ժողովը հիմնականում քննել է`
Ախուրյանի ՀՕՄ-ի Մոր և Մանկան Առողջապահական Կենտրոնի, Արցախի ՀՕՄ-ի «Սոսե» Մանկապարտեզների, Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակման ձեռնարկների, ՄԱԿ-ի գործունեության, Ռազմավարական Ծրագրում, Սիրիահայության օժանդակությանը վերաբերվող ծրագրերը, ինչպես նաև ուղեկից եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների հարցեր:
Ժողովի ընթացքում համացանցի միջոցով կապ է հաստատվել Հալեպի ՀՕՄ-ի ԿՎ անդամ Զեփյուռ Րէսյանի հետ, ով ժողովականներին զեկուցել է Սիրիայում տիրող իրավիճակի, նոր մարտահրավերների և կենցաղային դժվարությունների մասին:
ՀՕՄ-ի Միջվարչական ժողովին ներկա է եղել Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: