|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է բողոքի առաջիկա ակցիաներին. նա «զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների կողմից կանխարգելիչ և հակազդման օպերացիաների գրագետ կիրառման նպատակով անցկացվող վարժանքներ» է կազմակերպվել: Եվ ահա, այդ վարժանքները «չմարսած», Վովան նոր բան է մտածել: Վարժանքի է հանել բողոքի ակցիաները տեսանկարահանող ոստիկան-օպերատորներին:
Այսօր Yerkir.am-ի թղթակիցը զավեշտալի տեսարանի ականատես է եղել Ազատության հրապարակում, ուր հեղափոխություն է ցանկանում սկսել Շանթ Հարությունյանը: Մի խումբ ոստիկաններ` տեսանկարահանող փոքրիկ տեսախցիկները ձեռքներին, վարժանքի են դուրս եկել Ազատության հրապարակում ու նկարել, թե ինչպես է լինում հեղափոխությունը...