|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
2014-ին լրանում է բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145-ամյակը: Բանաստեղծի հոբելյանի հետ կապված` «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընը» պատրաստվում է իր յուրահատուկ նվերը մատուցել` առաջին անգամ Թումանյանի մանկական բանաստեղծություններն էկրանավորելով:
Yerkir.am-ին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը հայտմեց, որ կէկրանավորվի 13-14 բանաստեղծություն:
«Բանաստեղծությունները կկարդան պրոֆեսիոնալ դերասանները, սակայն գաղափար կա, որ որոշ բանաստեղծություններ կարդան հենց երեխաները»,- ասաց նա` հավելելով, որ ծրագիրը կիրականացվի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: