|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ չգիտի, թե «ով ա մանդրաժի մեջ ընկել», բայց շատ տրամաբանական գործընթաց է, երբ դիտարկվում է Հայաստանի ինտեգրումը այս կամ այն կառույցին:
Նշենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էր հայտարարել, որ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանն ընկել է «խոր ու համապարփակ մանդրաժի մեջ»:
Մանվել Բադեյանի խոսքով` և' Մաքսային միությունը, և' ԵՄ-ն միջազգային կառույցներ են, որոնք Հայաստանի համար նախևառաջ տնտեսական հետաքրքրություն են ներկայացնում: Ըստ պատգամավորի` Հայաստանը փորձում է օգտվել երկու կառույցներից էլ` խորապես գիտակցելով, որ դրանք իրարամերժ չեն, այնպես որ` կարելի է ինտեգրվել երկու կառույցներին էլ: Հակադրությունն այդ երկու կառույցների միջև ձեւական է, և ամեն ինչ որոշում է ազգային մշակույթը:
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մշակութային Եվրոպայի մաս է կազմում: Եվ բանակցությունները ձևի համար չեն արվում, կքննարկվեն բոլոր պայմանները: Վիլնյուսի համաժողովին մասնակցելու են նաև բիզնես աշխարհի խոշոր ներկայացուցիչներ, այնպես որ` դա իմիջային խնդիր չէ, այլ բանակցային գործընթաց է, որի արդյունքները կերևան մի քիչ ավելի ուշ: Պետք չէ` ոմանք իրենց Սողոմոն Իմաստուն ձեւացնեն»,- ասաց Մանվել Բադեյանը` հավելելով, որ եթե պայմանները ձեռնտու չլինեն Հայաստանի համար, ուրեմն որևէ փաստաթուղթ չի ստորագրվի:
Խոսելով ռուսական OPT հեռուստաալիքով եթեր հեռարձակված հաղորդման մասին, որում կասկածի տակ էր առնվում Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, Մանվել Բադեյանը նշեց. «Այդ հաղորդումը պատրաստել են լրագրողները, որոնք այդքան խելք չեն ունեցել, նրանք չեն մասնակցել բանակցությունների ու խորքային պրոցեսին»:
Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի տեսակետներին, պատգամավորի կարծիքով, դա զարմանալի տեսակետ չէր, քանի որ նա ասում է, որ չի ուզում միության մեջ մտնի մի երկիր, որը կարող է պրոբլեմներ հարուցել: «Լուկաշենկոն ընդամենը ցանկություն է հայտնել, որ երկրների միջև խնդիրները լուծվեն»,- նշեց պատգամավորը: