|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչո՞ւ չեն ներկայանում Երևանի քաղաքապետը և ԱԳ նախարարը: ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարակուսեց, որ բացակայում են պատասխանատու այն պաշտոնյաները, որոնք նախապես հրավիրված են եղել:
«Ինչո՞ւ բյուջեի քննարկումներին չեն մասնակցում հրավիրված պաշտոնյաները` Երևանի քաղաքապետը, ԱԳ նախարարը: ԱԺ կայքում արդեն մի քանի օր է` տեղադրված է տեղեկատվություն, թե ով է զեկուցելու, ով է հրավիրվել: Այսքանից հետո խոսում են ԱԺ դերի բարձրացման մասին: Դե ասեք` մենք էլ չգա՞նք, մե՞նք էլ մեր օգնականներին ուղարկենք, որ գան հարցերի քննարկմանը: Մի անգամ Էդվարդ Նալբանդյանը եղել է բյուջեի կատարողականի քննարկմանը, այդ ժամանակ մենք ոչ հաճելի քննարկում ունեցանք, դրանից հետո նա չի գալիս»,- նշեց պատգամավորը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ սկզբունքորեն համաձայն է Փաշինյանի հետ, սակայն պետք է ըմբռնումով մոտենալ` այդ պաշտոնյաների մոտ կարող է գերծանրաբեռնված գրաֆիկ լինել: