|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որի պայմանագրի ժամկետը ազգային ընտրանու հետ լրանում է հոկտեմբերի 31-ին, ռուսական sport-express.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ հնարավոր է` իր կարիերան շարունակի Ռուսաստանում: Մասնագետն ասել է նաև, որ բանակցություններ են վարում Պրեմիեր լիգայի, ինչպես նաև Ռուսաստանի` Առաջին դիվիզիոնի ակումբների հետ:
«Հետաքրքրություն կա մի քանի ռուսական ակումբների կողմից: Խոսքը գնում է Պրեմիեր լիգայի և Առաջին դիվիզիոնի ակումբների մասին: Առայժմ ոչ մի հստակ բան չկա: Ամեն ինչ բանավոր է դեռևս: Անուններ հրապարակել, իհարկե, չեմ կարող: Իմ գործերով զբաղվում է գործակալը, ով այժմ ինֆորմացիա է հավաքում: Բացի այդ` իմ ծառայություններով հետաքրքրվում են նաեւ ասիական և եվրոպական ակումբներ: Չգիտեմ` երբ իրավիճակը կպարզվի: Գուցե` վաղը, գուցե` մի ամսից»,- ասել է Մինասյանը: