|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Թաթուլ Կրպեյանների ընտանիք» ֆեյսբուքյան էջը վարողը մի լուսանկար է տեղադրել, որում երեւում է, որ Թանահատի վանքի գմբեթի խաչը չկա:
Yerkir.am-ի հետ զրույցում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ խաչը օրեր առաջ կոտրվել է քամուց:
«Խնձորակից է կոտրվել եւ այնքան էլ չի վնասվել: Այն փոփոխության չի ենթարկվի: Ամեն ինչ նորմալ է, մենք արդեն ՀՀ մշակույթի նախարարությունից, ինչպես եւ նախատեսվում է, ունենք թույլտվություն` այն վերանորոգելու համար: Այնպես որ` նոյեմբերի 1-ին խաչը կլինի իր տեղում»,- ասաց Պողոսյանը: