|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ չէ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուն: Նա պարզապես ցանկանում է, որ միությանը մաս կազմող պետությունները հավասար իրավունքներով օժտված լինեն: Այդ մասին REGNUM-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին և պաշտպանության հարցերով խորհրդի նախագահ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի` օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանին ՄՄ ընդունելու համար անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը:
«Հայաստանը այստեղ կապ չունի: Նա ավելի շուտ արտահայտում է Մաքսային միության փոքր երկրների՝ Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումը` ցանկանալով հասկացնել Ռուսաստանին, որ այս կամ այն պետությանը կազմակերպության մեջ ընդգրկելու համար, լինի` Հայաստանը, թե Ղրղզստանը, պետք է հաշվի առնել ՄՄ-ի մյուս երկրների կարծիքը ևս»,- պարզաբանել է նա: