|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմավորման կարգը:
Ըստ այդ կարգի՝ Պատվիրակության փոխարինող կազմից որեւէ անդամի գործուղման նպատակահարմարությունը յուրաքանչյուր դեպքում որոշում է Ազգային ժողովի նախագահը' կախված տվյալ միջազգային խորհրդարանական կազմակերպության օրակարգային հարցերից: Պատվիրակությունների ղեկավարներին եւս նշանակում է Ազգային ժողովի նախագահը' համապատասխան Պատվիրակության կազմից:
Միջազգային խորհրդարանական կազմակերպության հանձնաժողովներում պատվիրակության անդամների ներգրավվածության հարցը որոշում է Ազգային ժողովի նախագահը, եթե միջազգային խորհրդարանական կազմակերպության կանոնադրությունը թույլ է տալիս:
Ազգային ժողովի նախագահը Պատվիրակությունների կազմերում իր հայեցողությամբ կարող է ընդգրկել նաեւ Ազգային ժողովի խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորների:
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմավորման կարգին ծանոթացեք այստեղ: