|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
"Эхо Москвы"-ի Բլոգեր բաժնում ուշագրավ նյութ է տեղադրվել՝ նվիրված Ռուսաստանի տարածքում հաճախակի տեղի ունեցող ահաբեկչությունների պատճառներին:
Երեկ Վոլգոգրադում քաղաքային ավտոբուսներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ կատարվածը ահաբեկչություն է:
Ահաբեկչության պատճառները, ամենայն հավանականությամբ, կապված են ձմռանը կայանալիք Սոչիի Օլիմպիադայի հետ: Դեռ բոստոնյան դեպքերի ժամանակ պարզ էր, որ Օլիմպիադայի մոտենալու հետ կապված ահաբեկիչների ֆինանսավորումը կակտիվանա, ինչպես նաև հաճախակի կդառնան ահաբեկչությունները, մասնավորապես՝ Ռուսաստանի տարածքում:
Այսօր տեռորիզմը ոչ այնքան քաղաքական և կրոնական հայացքների պայքարի, որքան անազնիվ տնտեսական մրցունակության ձև է: Այդ իսկ պատճառով պատվիրողներին շատ ավելի ձեռնտու է վարկաբեկել Սոչիի Օլիմպիադան ահաբեկիչներին ֆինանսավորելու միջոցով: