|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վստահ կարող ենք ասել` Վարդան Պետրոսյանի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշան Հունանյանը:
Ըստ նրա` Պետրոսյանը գիտակցության է եկել եւ շարունակում է շնչել` առանց արհեստական շնչառական սարքի օգնության:
«Նրա վիճակը կայուն ծանր է»,-ասաց Հունանյանը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Կոտայքի մարզում տեղի էր ունեցել խոշոր ավտովթար, եւ վիրավորների թվում է եղել Վարդան Պետրոսյանը, ում վիրահատել էին, հեռացրել փայծաղը, կարել լյարդը: