|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեւանի Սայաթ-Նովայի h. 10 եւ 12 շենքերի բնակիչները մտահոգված են. գրեթե երկուսուկես ամիս է անցել, սակայն դեռ տեղի չեն ունեցել նշված շենքերի չգործող կաթսայատան փոխարեն կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի մասին քննարկումները: Բնակիչներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի իրական սեփականատերը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Վ. Սարգսյանից, սակայն նա, սովորության համաձայն, հեռախոսազանգերին այդպես էլ չի պատասխանել:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովայի փողոցի թիվ 10 եւ 12 շենքերի բնակիչները բողոքում էին, քանի որ իրենց` առանց այն էլ փոքր բակում «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Եվ բնակիչների բողոքը մեղմելու նպատակով Երեւանի քաղաքապետի կողմից ժամանակավորապես դադարեցվեցին շենքերի չգործող կաթսայատան շինաշխատանքները մինչեւ քննարկումներ, որոնք այդպես էլ չեն կայանում: