|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Զորի Բալայանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված իր նամակը քննադատությունների տեղիք տվեց, որովհետեւ մարդիկ կարծում են, թե ինքն ասել է` Ղարաբաղը տալ Ռուսաստանին:
«Իմ նամակի մեջ նման բան չկա»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Զորի Բալայանը: Մեր այն դիտարկմանը, թե ստացվում է` նամակով ԼՂՀ-ն ՌԴ մաս կազմելը նկատի չի ունեցել, Բալայանն արձագանքեց. «Ո՞նց կարող էի ես դա նկատի ունենամ: Ախր նամակը չեք կարդացել...»:
Բալայանից հետաքրքրվեցինք, թե ինչու այդ դեպքում մեծ մասն այդպես հասկացավ Բալայանի միտքը:
«Որովհետեւ մեկը պրովոկացիա է արել, նամակը չեն կարդացել»,-նշեց նա:
Մեր այն դիտարկմանն էլ, որ գուցե իրեն սխալ են հասկացել, որովհետեւ Գյուլիստանի պայմանագիրն է մեջբերել, Բալայանն ասաց. «Գյուլիստանի պայմանագիրն ընդամենը Գյուլիստանի պայմանագիրն է...Ախր չեք կարդացել նամակը, ես չեմ ասել հանձնել Ղարաբաղը, ես չեմ գրել դրա մասին, ԼՂԻՄ-ը դա ազատագրված հայրենիքն է, ոչ թե` հողերը»:
Բալայանը նաեւ ասաց, որ իր նամակը տագնապ է, թե ինչ կարող է մեզ սպասվել ապագայում:
Լուսանկարը` bravo.am-ի