|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հրաժարականից հետո մամուլում եւ քաղաքական շրջանակներում չեն դադարում լուրերը, որ մարզպետի` իրենց աթոռին հերթով հրաժեշտ են տալու նաեւ Տավուշի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզպետերը: Ավելին` կրկին լուրեր են շրջանառվում, որ մարզպետերի հարցը կարող է դրվել այսօրվա ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
Yerkir.am-ի թղթակիցը փորձել է զրուցել վերոհիշյալ մարզպետերի հետ:
Լսելով, որ իրեն լրագրող է զանգահարել, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը արագ-արագ հայտարարել է, որ որեւէ հարցի չի պատրաստվում պատասխանել, եւ որ հարցերը գրավոր ուղարկեն, ու անջատել է հեռախոսը: Մեկնաբանություններ անելուց հրաժարվել է նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը. նա էլ ասել է, թե զբաղված է, խորհրդակցության է:
Իր պաշտոնանկության մասին լուրերը հերթական անգամ հերքել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Նա մեր թղթակցին հիշեցրել է, որ ամեն տարի, ամեն օր խոսում են իր պաշտոնանկություններից. մարզպետի աթոռն, իհարկե, հավերժ չէ, բայց այնպես էլ չէ, որ հիմա է դրան հրաժեշտ տալու: Դիտարկմանը, թե որոշ քաղաքական շրջանակներ պնդում են, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում մարզպետերին անդրադարձ կկատարվի, Շահգալդյանը հայտարարեց. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Եթե ասում եք վեցին հարցը քննարկման է դրվելու, ուրեմն ինչ խնդիր կա, եկեք սպասենք: Երկու ժամում աշխարհ չի քանդվի, երկու ժամում երեխա էլ չի ծնվի»: