|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Օրինախախտներ կարող են լինել ցանկացած իշխանությունների օրոք, սակայն «օրենքով գողեր» Վրաստանում եղել են միայն Էդուարդ Շևարդնաձեի օրոք և այժմ, երբ երկրի կառավարության ղեկավարն է Բիձինա Իվանիշվիլին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ անդրադառնալով 16-ամյա կալանավոր Գոգի Ձվելայայի մահվանը. գրում է Новости-Грузия-ն:
Սահակաշվիլին նախօրեին հադիպել է բանտում մահացած 16-ամյա կալանավոր Գոգի Ձվելայայի ընտանիքի հետ: Ձվելայան գողության մեղադրանքով էր ձերբակալվել և երկու օր անց պետք է ազատ արձակվեր գրավի դիմաց: Նախնական վարկածի համաձայան՝ Ձվելայան ինքնասպանություն է գործել, սակայն տղայի ընտանիքը կարծում է,որ սպանություն է տեղի ունեցել: