|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Հայաստանի` մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի Եվրոպայի` մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մեր հավաքականն ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ: