| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-10-08 12:15
            12 տարի առաջ - 2013-10-08 12:15  
         
                
            Այսօր` ժամը 11-ից ,Հայաստանում մեկնարկել է համաներմամբ կալանավորներին ազատ արձակելու գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
Ըստ նրա` համաներման շնորհիվ պատժից կազատվի 500-600 մարդ, 900-1000-ի պատժաչափը կկրճատվի, բացի այդ` համաներումը կտարածվի նաև այլընտրանքային պատիժ կրող 1500 անձի նկատմամբ: Նախարարի խորհրդականի խոսքով, սակայն, համաներումը չի տարածվի այն անձանց նկատմամբ, որոնք գտնվում են դատական փուլում, այսինքն` նրանց նկատմամբ դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել:
Նշենք, որ այս համաներումը, որն անկախությունից ի վեր 9-րդն է, ավելի լայն կիրառություն ունի, քան նախորդները:
 Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված համաներման ակտի նման լայն կիրառությունը, Առուստամյանը պատասխանեց, որ սա մարդասիրության էլ ավելի մեծ  դրսևորման ձև է: Բացի դրանից, ըստ նրա, համաներումը տնտեսական առումով  պետությանը մեծ օգուտ կարող է տալ, քանի որ կալանավայրերի գերբեռնվածության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Առուստամյանը նշեց նաև, որ պատիժը կրող անձը ցանկանա, թե` ոչ, համաներման ակտը նրա նկատմամբ կիրառվելու է: