Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «ստից հարց» որակեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:
«Ես ռուսներին միշտ նորմալ եմ վերաբերվել: Բայց արդյոք դա պարտադրանք չի՞: Կանչել են, ասել` մտեք: Ռուսը պարտադրում է. իրեն պետք է միավոր: Եվ ոչ միայն մեզ է պարտադրում, նաև փորձում է պարտադրել Ուկրաինային»,- ասաց բանախոսը` հավելելով, որ ինքը դեմ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն:
«Կարելի է մոտավորապես պատկերացնել Հայաստանի կշիռը ՄՄ-ում: Տուպիկի մեջ ենք: Խորհրդային տարիներին երկաթգիծը Հայաստանում էր վերջանում: Պարզ է, որ Պուտինին միավոր էր պետք»,- նշեց Կարապետյանը` հավելելով, որ չի ընդունում նաև ռուսների այն ցինիկ արտահայտությունները, թե իրենք են պահում մեր սահմանը: