|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՄԱԿ-ի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ապահովել իրավապաշտպանների բնականոն աշխատանքը և քաղաքացիական հասարակության գործունեությունը. այս մասին գրված է ՄԱԿ-ի` Turan գործակալությանն ուղարկված մամլո հաղորդագրության մեջ:
Փորձագետներն ահազանգում են, որ Ադրբեջանում ստեղծվել է մի իրավիճակ, որը խանգարում է իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների գործունեությանը:
2012 թվականին փոփոխված` «Հանրահավաքների ազատության մասին» օրենքը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, ավելի է խստացրել հավաքների ու խաղաղ ցույցերի անցկացման կարգը: Փորձագետներն անհանգստություն են հայտնել նաև լրագրողների նկատմամբ կիրառվող հետապնդումների կապակցությամբ և ադրբեջանական իշխանությանը կոչ արել ապաքրեականացնել զրպարտանքը: