|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Արդեն ավանդական դարձած տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ՀՀ նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին, այդ թվում՝ ծրագրային ու համացանցային լուծումներին:
Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ` իրենց ներկայացրած ընկերությունների ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին: