|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ»-ը գրում է` երեկ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին իսկական փոթորիկ էր առաջացրել։
«ԱԺ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում նկատեց, որ պետք չէ զարմանալ Զարուհու արտառոց քայլերի վրա, և պատմեց, որ մի անգամ նա ԱԺ էր բերել կատվի 2 ձագ և կատվախոտի՝ վալերիանայի թուրմ, որը, ինչպես հայտնի է, կատուները շատ են սիրում։ Որոշել էր կատվախոտի թուրմը հատակին կաթեցնել՝ իր աթոռից մինչև ԱԺ նախագահի աթոռը, և նիստի թեժ պահին կատուներին բաց թողնել, որ գնան-հասնեն Հովիկ Աբրահամյանի մոտ։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացել է այս ծրագրի մասին և կանխել»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: