|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելուց առաջ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փորձեց սրամտել` հայտարարելով, որ «ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանին վարչապետ Տիգրան Սարգսյանին երեք ընդդիմադիր պատգամավոր հարց է ուղղել, որոնցից մեկն այդ ընթացքում հասցրել է նկարվել»:
Նախարարի ծաղր, որ վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին, այնքան էլ դուր չեկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նա Աշոտյանի այդ դիտարկումից հետո ընդհատեց նրան եւ հորդորեց իրեն ուղղված հարցին պատասխանել:
Աշոտյանի պահվածքին անդրադարձավ նաեւ Արամ Մանուկյանը: «Կրթության նախարարն անկիրթ է, մանավանդ, երբ չգիտի, թե երեկ այստեղ ինչ է տեղի ունեցել»,- նշեց նա: