|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին`«բանդայի գործով» ամբաստանյալ Արթուր Մանուկյանին նոր պաշտպան տրամադրելու խնդրանքով:
Նշենք, որ Ա. Մանուկյանի նախորդ պաշտպանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռաֆիկ Սաֆարյանն էր: Դատարանը նոր պաշտպանին, ամենայն հավանականությամբ, կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:
Ի դեպ, այսօրվա դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Պատճառը պաշտպաններ Ստեփան Ոսկանյանի ու Սամվել Հովհաննիսյանի բացակայությունն էր: