|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ժամը 20:00-ին ավարտվել է մեծամասնական ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Գրանցվել է ցածր՝ 50,3% մասնակցություն: Ընդհանուր 50370 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 25337-ը:
Սյունեցիները ընտրություն են կատարել ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանի եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանի միջեւ:
Սամվել Հայրապետյանը ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ դիմել է ոստիկանություն: Նրա խոսքերով` մի քանի դեպքեր կան 5-10 հազար դրամ ընտրակաշառքի: Ընտրակաշառքի բաժանումը, ըստ նրա, սկսվել է նախորդ օրը: Բաժանել են նաեւ ոչխարի միս, յուրաքանչյուր ընտրողին՝ երկու-երեք կիլոգրամ:
Խոսվում է նաեւ վարչական ռեսուրսի անխնա օգտագործման մասին: