|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին` ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը խնդրել է դեսպանին իր ջերմ շնորհավորանքն ու լավագույն բարեմաղթանքները փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և հաջողություններ է մաղթել բարեկամ Չինաստանին՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացման ուղղությամբ հաստատուն առաջընթացի գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և դեսպան Թիան Չանչունը երկուստեք ընդգծել են, որ հայ-չինական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք են միջպետական երկկողմ կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու գործում: