|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց եւ չեն հերքվել: Դեռեւս օգոստոսի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում:
Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համաներման առաջարկություն դեռ չեն ստացել: ՀՀ նախագահի նստավայրի աղբյուրներն էլ տեղեկացրել են, որ փաստաթուղթը պատրաստ չէ, նստավայրում աշխատում են դրա վրա: Ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահի կողմից արվելիք համաներման առաջարկը ԱԺ կհասնի մյուս քառօրյայի ընթացքում, որպեսզի պատգամավորները քվեարկությամբ կայացնեն «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա հաարում: