|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը (Ռուսաստան/Ֆրանսիա):
Ծրագրում կհնչեն Ռ. Շտրաուսի եւ Ի. Ստրավինսկու ստեղծագործություններից։ Համերգը կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջագզային փառատոնի շրջանակներում։
Ալեքսեյ Օգրինչուկը մեր ժամանակների լավագույն հոբոյահարներից է: Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի եւ Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտը (ուսանել է Մորիս Բուրգի, Տիս Ժակի, Ժան-Լուի Կապեզալիի հետ) համատեղում է կատարյալ տեխնիկան վարպետությունն ու քնարականությունը: Նա մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր է, որոնց թվում է Ջենովայի հեղինակավոր «CIEM» միջազգային մրցույթը, որին նա մասնակցեց 19 տարեկանում:
2005-ից Օգրինչուկը Ամստերդամի Կոնցերտգեբաուի թագավորական նվագախմբի մենակատար է: Մինչ այդ նա Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն էր` դեռեւս 20 տարեկան հասակում: