|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՕԵԿ խմբակցության հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումից հետո նոր կպատասխանի հարցերին:
Նա անպատախան թողեց Yerkir.am-ի թղթակցի դիտարկումը, թե ի՞նչ էր այդքան երկար ժամանակ քննարկում ՕԵԿ-ի հետ, երբ վերջինիս դիրքորոշումը պարզ է:
Հարցին, թե ո՞ր արժանիքների համար է նախագահը կանգ առել իր թեկնածության վրա, Կոստանյանը պատասխանեց, որ այդ հարցին ինքը չէ, որ պետք է պատասխանի, այդ հարցին պետք է պատասխանի առաջադրողը:
Այս պահին Կոստանյանը հանդիպման է ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ: