|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2013թ. հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
Վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է սեպտեմբերի 27-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» եւ «Հյումել» խանութների ցանցերում. հայտնում է ffa.am-ը:
Տոմսերի գինը`
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:
Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով: