|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ռոք երաժշտության երեկո էր. «Երաժշտական շաբաթ Երեւանում» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Դորիանս» ռոք խմբի համերգը:
Համերգի ընթացքում հնչեցին ինչպես հին ու սիրված, այնպես էլ խմբի վերջին երգերը: Ավելին` տեղի ունեցավ երգի պրեմիերա` «Կենտավրոսի հմայքը»:
Yerkir.am-ի հետ զրույցում խմբի մենակատար Գոռ Սուջյանը նշեց, որ ողջունելի է նման փառատոների կազմակերպումը, քանի որ քաղաքին երաժշտությունը հոգի է տալիս: «Կապ չունի` ռոք, թե` մեկ ուրիշ ժանրում են համերգներ տեղի ունենում: Երաժշտությունը մաքրում է քաղաքը, այն շատ է պետք մեր քաղաքին, քանի որ մարդիկ հիմա քիչ են ժպտում, շատ են մտահոգ եւ ներվային, երաժշտությունն օգտակար դեղամիջոց է»,- նշեց նա:
Համերգի ժամանակ հնչած երգերից երկուսը կարող եք վայելել yerkir.am-ի տեսանյութում: