|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի հարավային մասում հնագետները հայտնաբերել են Աֆրոդիտեի արձան: Այն հայտնաբերվել է հնագույն լողավազանը պեղելու ընթացքում: Ըստ LiveScience-ի` հնագետները կարծում են, որ սիրո եւ գեղեցլկության աստվածուհու արձանը վկայում է այն մասին, որ այդ տարածքում մեծ է եղել հռոմեական մշակույթի ազդեցությունը:
Արձանը հայտնաբերվել է նախկին Անտիոք քաղաքի մոտակայքում` Միջերկրական ծովի ափին: Հնագետները կարծում են, որ այդ տարածքը Կիլիկիայի ծովահենների ապաստարանն է եղել, հենց այն խմբի, որւ մ.թ.ա. 75 թվականին առեւանգել էր Հուլիոս Կեսարին եւ փրկագին պահանջել: