|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում արտագաղթի ծավալները գնալով ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013թ. առաջին ութ ամիսներին միայն օդային ճանապարհով ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է -42 հազար 286 մարդ: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հեռացածների ու չվերադարձածների թվի տարբերությունը կազմում է -34 հազար 445, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից՝ -7 հազար 841:
Սակայն ակնհայտ է, որ սրանք ամբողջական ցուցանիշները չեն. արտագաղթի իրական պատկերը կերեւա, երբ հրապարակվի ոչ միայն օդային, այլեւ ցամաքային ճանապարհով ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը: Իսկ այս դեպքում պատկերը սպառնում է լինել բավական սահմռկեցուցիչ. հայտնի փաստ է, որ հատկապես վերջին տարիներին մարդիկ արտագաղթում են ավելի շատ ցամաքային ճանապարհով, որովհետեւ այսպես ավելի էժան է ու տեղափոխվելու համար՝ հեշտ»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում: