|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ, անց է կացվել հրամանատարաշտաբային զորավաժություն, որը ղեկավարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը. հայտնում է ԼՂՀ ՊԲ կայքը:
Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ: Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է «տագնապ» ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը: