|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Կալիֆոռնիայի նահանգային եւ Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր եւ գործադիր մարմինների մի խումբ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կալիֆոռնիայի եւ Արցախի միջեւ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական եւ մշակութային ոլորտներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն շահագրգռված է Կալիֆոռնիայի հետ փոխգործակցության ընդլայնման մեջ՝ այն համարելով պահանջված ու օգտակար մեր երկրի համար:
Հանդիպմանը մասնակցել եին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: