|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեքսիկական «Ծոցի կարտել» հանցավոր կազմակերպությունը որոշել է օգնել բնական աղետից տուժած մեքսիկացիներին. հայտնում է РИА Новости-ն:
Կազմակերպությունը սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տեղադրել, որում երեւում է, թե ինչպես են թմրամաֆիայի ներկայացուցիչները սննդամթերք բաժանում տուժածներին:
«Ինգրիդ» և «Մանուել» փոթորիկները Մեքսիկայում արդեն մոտ 101 մարդու կյանք են խլել: Ընդհանուր առմամբ, տուժել է 24 նահանգ, իսկ 58 հազար մարդ շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում: Տուժածների ընդհանուր թիվը հասնում է 1,2 մլն-ի: