|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցագորգ են դուրս եկել 60(կգ), 84(կգ),96(կգ) քաշային ըմբիշները:
60կգ քաշային Ալեքսան Միքայելյանը 1/32 եզրափակիչում 7:0 հաշվով պարտվեց ռուս Իվան Կույլակովին:
84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանից ընդամենը 55 վայրկյան պահանջվեց եգիպտացի ըմբիշի նկատմամբ 9:0 հաշվով առավելության հասնելու համար:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 3:1 հաշվով առավելության հասավ իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադի նկատմամբ: