|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Որքան էլ հայաստանյան կողմը պնդում է, որ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ Ռուսաստանը որեւէ ճնշում իր վրա չի բանեցրել, որեւէ հանդիպում ռուսական կողմի հետ չի եղել, ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների' Խորվաթիայում, ուր մեկնել էր Սերժ Սարգսյանը ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ, Արա Աբրահամյանին հյուր, իրականում այնտեղ է եղել նաեւ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ:
Որոշ տեղեկություններով, երկրորդ օրն այդ խմբին է միացել նաեւ Պուտինի աշխատակազմի ղեկավար, Սերժ Սարգսյանի երկար տարիների ընկեր Սերգեյ Իվանովը' պայմանավորվելու անդամակցության դետալների, սկզբունքների, հայտարարություն անելու ժամ ու պատարագի շուրջ:
Հայտարարությունն արվեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք G20-ի գագաթնաժողովի նախօրյակին. նման հայտարարություն այդ պահին «վիզ պետք էր» Օբամայի հետ պաշտոնական' տետատետ հանդիպման հեռանկարից զրկված Պուտինին: Սեպտեմբերի մեկին արդեն Արա Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը վերադարձել են Հայաստան, հաջորդ օրը թռել Մոսկվա:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: