|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքապետարանի մոտ արդեն 56 օր է` նստացույց է ընթանում` պաշտոնյաներ Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով:
Այս գիշեր` ժամը 02:30-ի մոտակայքում, 35LO913 համարանիշով «ԶԻԼ» մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներ Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին, որոնք կայանված են եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց. հայտնում է ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը:
Միջադեպի ականատեսների վկայությամբ` «ԶԻԼ» մեքենայի վարորդը, մինչ մեքենաներին մոտենալը, դանդաղեցրել է արագությունը և հետո, մոտենալով նստացույցավորների մեքենաներին, հարվածել: ՃՈ-ն որոշում է կայացրել, որ մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ` որպես իրեղեն ապացույց:
Մանրամասները՝ տեսանյութում: