|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են, որ Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին զարին է կիրառվել. հայտնում է РИА Новости-ն: Այդ եզրակացությունը ներկայացված է փորձագետների պատրաստած զեկույցում, որը երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է համաշխարհային կազմակերպության անդամներին և Անվտանգության խորհրդին:
«Հաստատվել է, որ 1988 թվականին Սադամ Հուսեյնի կողմից քիմիական զենքի կիրառումից հետո, սա երկրորդ դեպքն է եւ առաջինը` 21-րդ դարում, որը քիմիական զենք է կիրառվել մեծաթիվ մարդկանց սպանելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ այդ քայլը «պատերազմական վտանգ» անվանել. տեղեկացնում է CNN-ը:
Զեկույցի հրապարակմանը նախորդել է Քերի-Լավրով հանդիպումը, որը տեղի է ունեցել Ժնևում: ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարը սիրիական զենքը երկրից հանելու և այն ոչնչացնելու վերաբերյալ համատեղ ծրագիր են մշակել: