|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ N զորամասի մարտական դիրքում զոհվել է 1994թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 19-ամյա Խաչատուրին կրակել է ծառայակիցը՝ շարքային Տիգրան Հակոբյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տիգրանն ու Խաչատուրը սահմանին միասին են ծառայություն իրականացրել: Գիշերը՝ ուշ ժամի, Տիգրանը նիրհել է, իսկ Խաչատուրը բարձրացել է Վերեւ՝ իրավիճակը ստուգելու, որ համոզվի՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
Այդ ընթացքում Տիգրանն արթնացել է եւ լսել սահմանի կողմից եկող ոտնաձայներ ու նկատել շարժվող շողք. նա անմիջապես հարցրել է գաղտնաբառը. «Պառոլը ասա, պառոլը»: Սակայն որեւէ արձագանք չի ստացել եւ, այդ լռությունից վախեցած, մի քանի կրակոց է արձակել դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից եկողը իր ծառայակից ընկերն էր:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: