|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն ավարտվեցին: Այս պահին ընտրատեղամասը փակ է, կատարվում է քվեաթերթիկների հաշվարկ:
Ընտրելու իրավունք ունեցող 1370 փաստաբաններից ընտրություններին մասնակցել է 913-ը, ինչը, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանի խոսքով, բավականին բարձր ցուցանիշ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՊ նախագահի նախորդ ընտրություններում 1372 փաստաբանից մասնակցել են 753-ը:
Նշենք, որ ընտրությունները հիմնականում ընթացան բնականոն հունով` չհաշված փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Վահագն Բաբայանի միջև ծագած վեճը, որն Ապետնակ Պողոսյանի հավաստմամբ` այս ընտրությունների հետ որևէ առնչություն չուներ:
Իսկ ժամեր առաջ էլ շփոթմունք էր առաջացել, երբ փաստաբան Կարեն Թունյանի փոխարեն ստորագրել էր Կարեն Թումանյանը, ինչի առնչությամբ արձանագրություն է կազմվել:
Հիշեցնենք, որ ՓՊ նախագահի պաշտոնում առաջադրված է 3 թեկնածու` Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը: