|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, եւ որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան: Նա այդ որոշումը պատճառաբանել է ԼՂ խնդրով՝ ասելով, որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է պատասխանել վարչապետի փոփոխության մասին հարցին եւ հստակ չի ասել, թե ինչու այսքան ձախողումներից հետո չի փոխում նրան:
Ս. Սարգսյանը խոսել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության մասին, ասել, որ ի տարբերություն մյուս երկրների՝ ՀՀ-ին ձեռնտու պայմաններ են առաջարկվել, այդ թվում' սպառազինությունների ձեռքբերման հարցում:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: