|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իսկ մեզ պետք ա՞ Ֆյուլեն: Էնքան բան կարող են ասել, ով ուզես` կասի»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը այն դիտարկմանը, որը, ըստ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրն անհամատեղելի են:
ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է` մեզ պետք է, որ առաջընթաց ունենանք, իսկ թե ում հետ, կարևոր չէ:
«Ամենակարևորը Հայաստանի համար անվտանգություն է՝ ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը: Այլընտրանք միշտ կա, և ես համարում եմ, որ մենք կարող ենք ոչ միայն նման միության մեջ մտնել, նաև կարելի է ԵՄ-ի մեջ մտնել, Հարավամերիկայի միության մեջ: Որը մեր երկրի և' անվտանգության, և' տնտեսական զարգաման համար կարևոր է, ընդեղ էլ պիտի մտնենք, ի՞նչ ա եղել»,- նշեց պատգամավորը եւ վստահեցրեց, որ Մաքսային միությունը մեզ մրցունակ կդարձնի:
Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, մեծ շուկաներ են Հայաստանի համար, և մեր ապրանքները, որոնք արտահանում ենք, կդառնան մրցունակ: