|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արտառոց դեպք է տեղի ունեցել Կալիֆոռնիայում:
Ըստ ոստիկանական տեղեկությունների` հրշեջ-փրկարարների կենտրոնում գողություն է տեղի ունեցել հենց այն ժամանակ, երբ հրշեջներն իրենց պարտականություններն են կատարելիս եղել: Նրանք մի քանի ժամ փորձել են մարել մոտ 100 շենքերում բռնկված կրակը, իսկ երբ վերադարձել են աշխատավայր` հանգստանալու, հայտնաբերել են, որ իրենց բոլոր իրերը, ամուսնական մատանիները, ժամացույցները եւ փողերը գողացել են: Ոստիկաններին չի հաջողվել որեւէ մեկին ձերբակալել, քանի որ դեռ վարկածներ չունեն, թե ով կարող է լինել գողը. տեղեկացնում է ABC-ն: