|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այսօր բարկացրել էր, որ կառավարությանն ուղղված հարցուպատասխանին ներկա չէ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բայց մինչ վարչապետին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձավ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Նա նշեց, որ ինչ Վարդանյանը նախարար է նշանակվել, երբեւէ չի մասնակցել ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանին: Փաշինյանը համապատասխան մարմիններին խնդրեց, որ նախարարին փոխանցեն` ՀՀ-ում գոյություն ունի Սահմանադրություն:
Անցնելով բուն թեմային` պատգամավորն ասաց, որ վարչապետը կարող էր Չինաստան իր այցն այնպես կազմակերպել, որպեսզի մասնակցեր հարցուպատասխանին: Փաշինյանը, մասնավորապես, հարցեր ուներ Փակ շուկայի վերաբերյալ:
Քանի որ վարչապետը ներկա չէր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Փաշինյանի հարցին գրավոր պատասխան կտրվի, եւ հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է:
«Համաձայն չեմ: Թող գա Չինաստանից եւ պատասխանի: Վարչապետն այսօր իրավունք չուներ լինել գործուղման մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:
ԱԺ նախագահը պարզաբանեց, որ «երկրի հարցերով է դրսում», հետո ընդգծեց, որ վեց տարիների ընթացքում առաջին անգամ է Տիգրան Սարգսյանը բացակայում, պետք է ըմբռնումով մոտանալ: