|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Շաբաթ օրն ինդուլգենցիա ստացած Լիսկան մեկնել է Գորիս` ընդունելու աչքալուսանքները որդու եւ Զարզանդի ազատ արձակման կապակցությամբ: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը եւ հավելում. «Ասում են՝ մինչեւ հիմա մարզային ոստիկանությունը Լիսկայի «խնդրանքով» հսկում էր նրա գորիսյան «օրրանը», որի մոտ տեղի են ունեցել հայտնի դեպքերը:
Որոշ տեղեկություններով` առաջիկայում քրեական գործը կարճելու են նաեւ Արտակ Բուդաղյանի նկատմամբ: «Ըստ ամենայնի` հեռավոր հաշտեցում է տեղի ունեցել Խաչատրյանների եւ Բուդաղյանների միջեւ, թե չէ Լիսկան դժվար վերադառնար Գորիս»,- ասում են գորիսեցիները»:
Ըստ թերթի աղբյուրների` Լիսկան որդու անգլերենի ուսուցչի` ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է` նպատակ ունենալով պատգամավոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից. Հայկը վայր կդնի մանդատը, որպեսզի Լիսկան այլեւս դառնա խորհրդարանի «ցար ի բոգը»: