|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է «հեռախոսային» ահաբեկչի, ով երեկ սպառնացել էր պայթեցնել երկրի խորհրդարանը: Ձերբակալվածը 17 տարեկան Լեւան Տ.-ն է, որը 112 ծառայություն էր զանգահարել եւ հայտնել, որ խորհրդարանի շենքում ռումբ կա. տեղեկացնում է Trend գործակալությունը:
Այդ տեղեկատվությունը ստանալուց հետո խորհրդարանի նիստը հապշտապ ավարտվել էր, պատգամավորներին եւ աշխատակիցներին տարհանել էին շենքից, որն այնուհետեւ շրջափակվել էր: Սակրավորներն ամբողջ գիշեր փնտրել են ռումբը, սակայն չեն գտել:
Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը: Թե ինչու է նա նման քայլ կատարել, դեռեւս անհայտ է: Ի դեպ, 2 ամիս առաջ Թբիլիսիում մի թոշակառու էր ձերբակալվել, որը նման ձեւով փորձել էր ուշադրություն հրավիրել երկրի սոցիալական քաղաքականության վրա: