|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից ոստիկանները րոպեներ առաջ բերման ենթարկեցին Վրեժ Զատիկյանին: ՀՀԿ գրասենյակի մոտից Yerkir.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ մինչ բերման ենթարկվելը նա բավականին լարված զրույց է ունեցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մինչեւ երիտասարդի` իրեն մոտենալը, ոստիկանության աշխատակիցները նրան բազմիցս դիտողություներ են արել, բայց նա հրաժարվել է կատարել ոստիկանության պահանջները:
Տեղեկացնենք, որ Վրեժ Զատիկյանը Ստեփան Զատիկյանի որդին է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին է:
Նշենք նաեւ, որ ոստիկանները սահմանափակում են նաեւ լրագրողների իրավունքները եւ խանգարում նրանց աշխատանքին: