|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ, քննարկել է Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: